Պանամայի նախկին նախագահ Ռիկարդո Մարտինելիի ընտանիքը զրկվել է սեփական ուղղաթիռից, քանի որ այն բռնագանձվել է  բրազիլական Odebrecht ընկերության կաշառքի գործով, հաղորդում է  ՌԻԱ Նովոստին:

Պանամայի դատախազության հաղորդմամբ՝ EC 130 տեսակի ուղղաթիռը պատկանում է նախկին նախագահի որդուն: Առայժմ ուղղաթիռը ժամանակավորապես է բռնագանձված:

Նշվում է, որ բրազիլական Odebrecht շինարարական  ընկերությունը հայտնվել է խոշոր կոռուպցիոն սկանդալում: Ըներությունն ավելի վաղ որոշում էր կայացրել հրաժարվել Պանամայի հիդրոէնեգետիկ ոլորտում 1 մլրդ դոլար արժողությամբ կոնցեսիոն նախագծից, իսկ մինչ այդ հաժարվել էր Պանամայի ջրանցքի վրա չորս կամուրջների կառուցման նախագծից: Հունվարի վերջին Պանամայի դատախազությունը մեղադրանք էր առաջադրել 17 անձի, այդ թվում՝ գործարարների եւ նախկին պաշտոնյաների՝ մեղադրելով նրանց Odebrecht-ի մասնակցությամբ փողերի լվացման մեջ: