Իրանի Խորասան-Ռեզավի գավառում տեղի է ունեցել 6,0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Fars գործակալությունը:

Մեշհեդ քաղաքից 80 կմ հեռավորությամբ գտնվող էպիկենտրոնում 5 գյուղ է տեղակայված: Նախնական գնահատականներով՝ աղետի գոտում կարող էին լինել մի քանի հարյուր մարդ:

Մասնագետների երեք խումբ ուղարկվել է աղետի գոտի գնահատելու հնարավոր վնասը: Բոլոր փրկարար ծառայությունները լիակատար պատրաստականության են բերված: Հիվանդանոցները նախապատրաստված են վիրավորներին եւ տուժողներին ընդունելու համար: Առայժմ զոհերի եւ պատճառված վնասի մասին չի հաղորդվում:

Իրանի Սեյսմոլոգիական ազգային կենտրոնից հայտարարել են, որ առաջիկայում ստորգետնյա կրկնակի ցնցումները չեն բացառվում: