Դիվանագիտությունը հասել է նոր բարձունքների՝ Հորդանանի թագավոր Աբդալա երկրորդը կանգնել է տուփի վրա, որպեսզի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողքին կարճահասակ չթվա, գրում է Washington Examiner-ը։

Պարբերականը նշում է, որ Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Աբդալա երկրորդը, որի հասակը 166 սմ է, կանգնել էր տուփի վրա, որը թաքցված էր տրիբունայի ետեւում, որպեսզի բարձրահասակ Թրամփի կողքին (188 սմ) չափից կարճահասակ չերեւա։ «Չնայած զրուցակիցները լուրջ թեմաների մասին են խոսել, այդ թվում Սիրիայում տեղի ունեցած քիմիական հարձակման, որոշ լրագրողների ուշադրությունը բացառապես այն տուփի վրա էր սեւեռված, որի վրա կանգնել էր թագավորը»,- ասվում է հոդվածում։