Կոլումբիական Մոկոա քաղաքում հեղեղման հետեւանքով զոհերի թիվը գերազանցել է 300-ը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ հաղորդվում էր 293 զոհի եւ հարյուրավոր վիրավորների կամ անհետ կորածների մասին:
Արդեն 310 զոհի մարմին են գտել, նրանցից միայն 173-ի անձն է հաջողվել հաստատել:
Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսն իր հերթին նշել է, որ անհետ կորածների ընդհանուր թիվն ավելի քան 450 է:
Ապրիլի 1-ի գիշերը հորդառատ անձրեւների հետեւանքով Մոկոա քաղաքը հեղեղվել է: Քաղաքի փողոցները հեղեղվել են, խափանվել է ջրի, գազի եւ էլեկտրականության մատակարարումը:




























