Մեքսիկական խոշոր՝ «Բելթրան Լեյվա» կարտելի պարագլուխ Ալֆրեդո Բելթրան Լեյվայի նկատմամբ ԱՄՆ-ում ցմահ դատապարտման դատավճիռ է կայացվել:

Excelsior-ի փոխանցմամբ՝ դատապարտյալը որոշումը լսել է անհաղորդ դեմքի րատահայտությամբ: Նա մեղադրվել է կոկաինի եւ մետամֆետամինի տեղափոխման եւ տարածման համար: Բացի այդ՝ դատարանը որոշել է բռնագանձել նրա գույքը եւ 559 մլն դոլարի տուգանք գանձել:

Լեյվան ձերբակալվել էր 2008-ին Մեքսիկայում, 2014-ին նրան արտահանձնել էին ԱՄՆ-ին: