Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հրամանով ծառայողական քննություն է  նշանակվել «Արմավիր» ՔԿՀ-ում պահվող դատապարտյալ Հրաչյա Գեւորգյանի մահվան հանգամանքները պարզելու նպատակով:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին՝ ապրիլի 5-ին, մահացել է դատապարտյալ Հրաչյա Գեւորգյանը:

Հրաչյա Գեւորգյանը անազատության մեջ էր գտնվում 2011 թվականից եւ ՔԿՀ-ում գտնվելու ժամանակ ձեռք էր բերել  բազմաթիվ հիվանդություններ, այդ թվում՝ «պարկինսոնի» հիվանդություն: Նշենք, որ Գեւորգյանը տեղաշարժվում էր սայլակով:

Իրավապաշտպանները բազմիցս ահազանգել են նրա նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին, Գեւորգյանը տեւական ժամանակ հացադուլ էր արել, կարել էր բերանը՝ դժգոհելով իր նկատմամբ վերաբերմունքի դեմ։ Նա նաեւ հայտարարել էր, թե ՔԿՀ-ում կոռուպցիոն շղթա է գործում։