Իրականացված հետեւողական միջոցառումների արդյունքում մինչեւ 2017 թվականի ապրիլի 5-ը ՊԵԿ-ը կանխել է գյուղմթերքի անօրինական ներկրման 153 փորձ, որի արդյունքում հայտնաբերվել է մոտ 15 տոննա գյուղմթերք, հիմնականում պոմիդոր:
ՊԵկ-ից NEWS.am-ին հայտնում են, որ իրավախախտները, համապատասխան ձեւակերպումներից խուսափելու նպատակով, ապրանքը փորձել են տեղափոխել ավտոմեքենաներում հատուկ պատրաստված թաքստոցներում. բոլոր փորձերը կանխվել են:
«Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է ահազանգել եւ պատրաստակամություն է հայտնում արձագանքել ու հետամուտ լինել խնդրի կարգավորմանը՝ միաժամանակ նախազգուշացնելով զերծ մնալ անօրինական ճանապարհով գյուղմթերքի ներկրման փորձերից»,-ասված է հաղորդագրության մեջ:



























