Դոնի Ռոստովի կենտրոնում պայթյուն է որտացել, մեկ մարդ տուժել է: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ռոսգվարդիայի Հյուսիսային Կովկասի շրջանի մամուլի ծառայությունը:
«Անտուն տղամարդը Մոսկվայի ժամանակով 6:30-ին փաթեթ է գտել եւ որոշել է ստուգել դրա պարունակությունը, ինչպես նաեւ դրանում գտնվող լուսարձակի»,- ասել է Ռոսգվարդիայի ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ լուսարձակը վառելու ժամանակ պայթուցիկ սարք է գործարկվել, տղամարդու ձեռքը դաստակից պոկվել է:
Դեպքի վայրից ոչ հեռու դպրոց կա, հատուկ ծառայությունները շղթայել են տարածքը:




























