ՀՀ-ում խանութներին վերադարձնել թույլատրվող ապրանքների ցուցակը կընդլայնվի։ Այս որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության ապրիլի 6-ին տեղի ունեցած նիստում։ Այն ընունվել է ըստ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի փոփոխությունների, որոնք ընդունվել են 2016-ին։

Նախկինում չէր ենթադրվում առհասարակ պարֆյումերիայի վերադարձը։ Այժմ կարելի է վերադարձնել ցանկացած նման միջոց, բացի օծանելիքներից։ Վերադարձնել հնարավոր կլինի նաեւ պատրաստի հագուստը (բացի ներքնազգեստից) ։Վերջապես, թույլ կտան վերադարձնել նաեւ կահույքը։ 

Ինչպես նախկինում՝ ապրանքները կարելի է վերադարձնել, եթե միայն գնորդը պահպանել է նրանց հուսալի որակը։ Վերադարձնել չեն թույլատրվում սննդամթերքներն ու դեղորայքը, ինչպես նաեւ անձնական հիգիենայի պարագաներ։