Հայաստանի մարզերի երթուղիները պետք է հարմարավետ լինեն։ Այս մասին ապրիլի 6-ին Կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։

Նրա խոսքով՝ հանրապետության մարզերի 97 տոկոսում հասարակական տրանսպորտ ընդհանրապես չկա։ «Այնտեղ պետք է երթուղիներ բացել, իսկ տենդերներում դրանք միավորել մեկ լոտում, որպեսզի ներդրողը հնարավորություն ունենա թարմացնել մեքենաները»,-հավելել է վարչապետը։