Սոմալիի Ներքին Շաբելե շրջանում ականի վրա ավտոբուս է պայթել. առնվազն 20 մարդ է զոհվել, տասնյակ վիրավորներ կան: Այս մասին գրում է Սինհուան:

Փոխնահանգապետ Ալի Նուր Մոհամեդը հաղորդել է, որ հինգշաբթի երեկոյան միկրոավտոբուսն անցել է ականի վրայով եւ պայթել:

Ըստ պաշտոնյայի՝ ականը, հավանաբար, տեղադրել են «Աշ Շաբաբ» ծայրահեղական խմբավորման անդամները: