Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են:

Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի թեթեւ նավթի մայիսյան ֆյուչերսներն աճել են 1.68 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 52.57 դոլարի:

Լոնդոնյան բորսայում Brent տեսակի նավթի հունիսի մատակարարումների ֆյուչերսներն աճել են 1.48 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 55.70 դոլարի:

Gazeta-ն, վկայակոչելով CNN հեռուստաալիքը, գրում է, որ աճուրդի մեկնարկին Ասիայի շուկաներում ամերիկյան նավթի ֆյուչերսների պայմանագրերի գինը բարձրացել է միանգամից 2%-ով:

«Աշխարհաքաղաքականությունը հաճախ լուրջ շարժիչ ուժ է դառնում նավթային շուկաներում»,- կարծում է AxiTrader ընկերության վերլուծաբան Գրեգ ՄաքՔենան: Նա նաեւ նշել է, որ անորոշությունն ու անհանգստությունն առաջիկայում նավթի գների աճի պատճառ կդառնան: