Վայոց ձորի Վայք քաղաքում ապրիլի 5-ին երիտասարդների միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել, որի արդյունքում երիտասարդներից մեկը դանակահարվել է: ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից այսօր՝ ապրիլի 7-ին, NEWS.am-ին տեղեկացրին, որ բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ ազդրի վերին երրորդականի կտրած-ծակած վերքով հիվանդանոց է տեղափոխվել մեկ անձ: Կատարվում է քննություն:
Ըստ «Հրապարակ» թերթի տեղեկությունների միջադեպը տեղի է ունեցել Վայքի քաղաքապետ Թարո Ավետյանի որդու մասնակցությամբ: Նշենք, որ Քննչական կոմիտեից մեզ անուններ չհաղորդեցին:




























