Չինացի կինն գործատուից ավելի քան 2 մլն յուան է գողացել (290 հազար դոլար)՝ սոցկայքերում հետեւորդների մոտ պարծենալու համար, հաղորդում է  The South China Morning Post-ը։

26-ամյա գանձապահը՝ Վենչժոու քաղաքից, ֆիրմաներից մեկում աշխատանքի չորս տարվա ընթացքում կարողացել է խոշոր գումար գողանալ՝ օգտվելով վերահսկողության թերի համակարգից։ Գողացված փողերը նա ծախսել է թանկարժեք շրթներկ, օծանելիք, պայուսակներ ու հագուստներ գնելու վրա, որոնք տեղադրում էր սոցկայքում՝ հանուն like-երի։

Բնակարանի խուզարկության ժամանակ ոստիկանությունը պերճանքի հազարավոր առարկաներ է հայտնաբերել, որոնցից շատերից նա նույնիսկ չէր էլ հասցրել օգտվել։

Նշվում է, որ 3-ամյա դստեր հետ բնակվող կինը որոշ ժամանակ առաջ գիտակցել է, որ երբեք չի կարողանա փոխհատուցել այդ գումարը, ինչից հետո ինքնակամ հանձնվել է ոստիկանությանը։