Ավստրալացի դպրոցականը հարեւան երկրի իրավապահներին օգնել է ձերբակալել անչափահաս պատանու, ով մտադրվել է զանգվածային սպանություն իրականացնել ուսումնական հաստատությունում: Դեռահասի հանցավոր մտադրությունների մասին ավստրիացի դպրոցականն իմացել է WhatsApp սոցիալական ցանցում շփման ժամանակ, գրում է Spiegel-ը:

Սպանդի  նախապատրաստման մեջ կասկածվում է Ստորին Սաքսոնիայի 16-ամյա բնակիրը: Նախնական տեղեկություններով՝ նա սոցիալական ցանցում շփման ժամանակ ասել է, թե պատրաստվում է լուծել իր համադասարանցիների հարցերը, ովքեր իրեն ծաղրում են: Որպես ասվածի ապացույց՝ նա իր ընկերներին  զենքերի լուսանկարներ է ուղարկել:

Ավստրիացի պատանին այդ սպառնալիքները լուրջ է ընդունել եւ տեղեկացրել է իրավապահներին:

Կասկածյալի նակատմամբ հոգեբանական-հոգեբուժական փորձաքննություն է նշանակվել: Ոստիկանությունը սառը զենք, ինչպես նաեւ  պոտենցիալ զոհերի անուններով ցուցակ է հայտնաբերել: Նրան  երեք տարվա ազատազրում կամ տուգանք է սպառնում: