Ամերիկյան Օրեգոն նահանգում թեթեւ շարժիչով օդանավի ընկնելու հետեւանքով 4 մարդ է զոհվել, հայտնում է FoxNews-ը։

Վթարը տեղի է ունեցել Լին օկրուգում։ Օդանավը կործանվել է օդանավակայանի ճանապարհին, թռիչքուղուց 16 կմ հեռավորության վրա։ Վթարի պահին ուժեղ քամի է եղել, բայցեւայնպես վթարի հստակ պատճառները հայտնի չեն։

Reuters-ի տեղեկություններով, ջախջախված օդանավը Piper PA-46 տեսակի էր։ Այդ մոդիֆիկացիան հաշվարկված է հինգ ուղեւորի ու օդաչուի վրա։