Մոսկվայի 32-ամյա բնակչուհին ոստիկանությանը բողոք է ներկայացրել սեռական ստրկության մասին. աղջիկը 5 օր շարունակ բնակվել է տղամարդու հետ՝ հարկադրաբար սեքսով զբաղվելով:
Ըստ Life-ի՝ ծանոթ տղամարդը նրան տանիք է առաջարկել, փոխարենը սեռական բնույթի ծառայություններ պահանջելով: Կինը հայտարարել է, որ 5 օր շարունակ հարկադրաբար օրալ սեքսով է զբաղվել տղամարդու հետ, իսկ հետո հեռացել է ու որոշել դիմել ոստիկանություն:
Եկատերինա Ս.-ն նաեւ պատմել է, որ տղամարդը սպառնացել է ծեծի ենթարկել իրեն ու վռնդել տնից, եթե չհամաձայնի իր պայմաններին: Մեկ շաբաթ անց կինը վարձով բնակարան է գտել եւ հեռացել: Դեպքի հանգամանքները պարզվում են:




























