Նախնական տեղեկություններով՝ Բելառուսի 2 քաղաքացի տուժել է Մոսկվայի արեւմուտքում էլեկտրագնացի եւ ուղեւորատար գնացքի բախման հետեւանքով: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխամցմամբ՝ այս մասին հայտնել են հանրապետության ԱԳ նախարարությունից:
«Նախնական տեղեկություններով՝ երկաթուղային վթարի հետեւանքով տուժածների թվում Բելառուսի երկու քաղաքացի կա»,- նշված է գերատեսչության Twitter-ի միկրոբլոգում:
Ավելի վաղ Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը հրապարակել է 12 մարդկանց ցուցակը, որոնք վթարից հետո հոսպիտալացվել են Մոսկվայի հիվանդանոցներում: Բելառուսի երկաթուղին հրապարակել է գնացքների բախման հետեւանքով տուժած 8 մարդու անուններով ցուցակ: ՌԴ ԱԻ նախարար Վլադիմիր Պուչկովը հայտարարել է, որ տուժողների թվում արտասահմանցիներ կան:




























