Թուրքիայում վայր է ընկել զբոսաշրջիկներով օդապարիկը: Նախնական տեղեկություններով՝ մեկ մարդ զոհվել է, 20 մարդ վնասվածքներ ստացել, հայտնում է Hurriyet պարբերականը:

Պատահարը տեղի է ունեցել Կապադոկիա մարզի Նեւշեհիր քաղաքից ոչ հեռու: Տուժողներին տեղափոխել են հիվանդանոց: Պատահարի մանրամասների մասին չի հաղորդվում: