ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը CBS News-ի հետ հարցազրույցում հայտնել է Սիրիայում ԱՄՆ-ի առաջնահերթությունների մասին:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի գլխավոր առաջնահերթությունն է մնում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ոչնչացումը, որից հետո հնարավոր կլինի նախաձեռնել Սիրիայում քաղաքական կայունացումը:

«Հենց ԻՊ-ի սպառնալիքը նվազի կամ ոչնչացվի, մենք կկարողանանք անմիջաբար կենտրոնանալ Սիրիայում իրավիճակի կայունացման վրա»,- ասել է Թիլերսոնը:

Նա ընդգծել է, որ քաղաքական կարգավորման համար անհրաժեշտ է բոլոր կողմերի, այդ թվում՝ Սիրիայի կառավարության եւ նրա դաշնակիցների մասնակցությունը:

«Մենք հույս ունենք, որ Ռուսաստանը հրադադարին աջակցելու հարցում կառուցողական դեր կխաղա ինչպես Աստանայում, այնպես էլ Ժնեւում բանակցությունների միջոցով»,- հավելել է ԱՄՆ պետքարտուղարը: