Ադրբեջանի ՆԳ նախարարության քրեական հետախուզության նախկին պետ, գեներալ-մայոր Զաքիր Նասիրովը ազատ է արձակվել: Նախկին գեներալը Գոբուսթանի փակ բանտից ազատվել է պատժի 2/3-րդը կրելուց հետո:

haqqin.az-ը հայտնում է, որ Ադրբեջանի նախագահի համաներման մասին հրամանով Զաքիր Նասիրովի պատժաժամկետը ցմահ ազատազրկումից փոխվել է 15 տարվա ազատազրկման:

Գեներալ-մայոր Զաքիր Նասիրովը կալանավորվել է «Սեւ գոտի» գործողության արդյունքում, որը Ադրբեջանի տարածքում մարդկանց առեւանգմամբ եւ սպանություններով զբաղվող հանցավոր խմբի վնասազերծման հատուկ գործողություն էր: