Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Մոսկվան անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկում՝ կապված Սիրիայում հրադադարի խախտումների հետ, որի մասին նա հեռախոսազրույցում տեղեկացրել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին:
«Թուրքիան նախկինի պես հավատարիմ է Սիրիայում կրակի դադարեցմանը, սակայն Ռուսաստանը պետք է դադարի պնդել, որ Բաշար Ասադը պետք է մնա երկրի առաջնորդի պաշտոնում: Ես իմ ռուս գործընկերոջն ասել եմ, որ Մոսկվան անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկում՝ կապված Սիրիայում կրակի դադարեցման ռեժիմի խախտումների հետ»,- հայտարարել է Չավուշօղլուն TRT-ի եթերում:




























