Կիրակի առավոտյան անհայտ անձը ավտոմեքենայով մտել է Գերմանիայի Բրեմեն քաղաքից ոչ հեռու գտնվող ոչ մեծ Ֆերդեն քաղաքի (Ներքին Սաքսոնիայի դաշնային հողեր) քաղաքապետարանի շենքի մեջ: Ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ նախնական տեղեկություններով՝ կատարվածը ահաբեկչության փորձ չէ: Պատահարի հետեւանքով ոչ ոք չի տուժել, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Մենք բացառում ենք ահաբեկչական հարձակումը»,- նշել է իրավապահ մարմինների ներկայացուցիչը: 47-ամյա տղամարդու գործողության դրդապատճառները պարզվում են, նա ձերբակալված է: Ամենայն հավանականությամբ նրա ակցիան ուղղված էր քաղաքային իշխանությունների դեմ:

Երբ տղամարդը մքենայով մտել է քաղաքապետարանի նախասրահ, կրակ է բռնկվել, որը տարածվել է շենքի առաջին հարկում գտնվող մի քանի այլ հաստատություններ: Հրշեջները կարողացել են կրակը մարել միայն 1,5 ժամ հետո: Պատճառված վնասը հասնում է մի քանի 100 հազար եվրոյի:

«47-ամյա կասկածյալը հանցագործության վայրում առանց դիմադրության հանձնվել է ոստիկաններին: Նրա գործողությունների պատճառները դեռեւս հայտնի չեն, բայց առավել հավանական է, որ անձնական բնույթի են»,- նշել են ոստիկանությունից: