Մեկ ոստիկան զոհվել է, եւս 6 մարդ տուժել Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքի եկեղեցու մոտ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնում են տեղական լրատվամիջոցները:

Ոստիկանության սպան զոհվել է մահապարտին ձերբակալելիս, որը փորձում էր եկեղեցի մտնել: Մահապարտը ստիպված էր ինքնապայթեցումը կատարել մուտքի մոտ: Տուժել են առնվազն եւս երեք ոստիկաններ եւ երեք քաղաքացիներ:

Եգիպտական լրատվամիջոցները հայտնում են, որ Ալեքսանդրիայի եկեղեցում կարող էր լինել Ղպտի եկեղեցու պատրիարք Թեոդորոս Երկրորդը:

Ավելի վաղ Թանթայի եկեղեցու մոտ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 30 մարդ է զոհվել: