Հանրապետության տարածքում ապրիլի 10-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են առատ տեղումներ՝ Շիրակում, Գեղարքունիքում, Կոտայքի, Արագածոտնի և Վայոց Ձորի լեռնային շրջաններում ձյան տեսքով, տեղ-տեղ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ:

Սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 10-ին, 11-ի գիշերը աստիճանաբար կնվազի 2-3, իսկ 12-13-ը՝ կբարձրանա 7-9 աստիճանով։

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում ապրիլի 10-ին սպասվում է անձրև ու ամպրոպ, քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +2+4, ցերեկը՝ +12+14 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` -1-6, ցերեկը` +3+8,

Կոտայքում՝ գիշերը` -1-6, ցերեկը` +3+8,

Գեղարքունիքում՝ գիշերը` -1-6, ցերեկը` +3+8,

Լոռիում՝ գիշերը` -4+1, ցերեկը` +5+9,

Տավուշում՝ գիշերը` -2+3, ցերեկը` +7+11,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` -1-6, ցերեկը` +3+8,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +1+4, ցերեկը` +11+14,

Արարատում՝ գիշերը` +1+4, ցերեկը` +11+15,

Արմավիրում՝ գիշերը` +1+4, ցերեկը` +11+15,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` -1-6, ցերեկը` +3+8,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +1+4, ցերեկը` +11+15,

Սյունիքի հովիտներում ՝ գիշերը` +2+5, ցերեկը` +12+15,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` -3+2, ցերեկը` +7+11,

Արցախում՝ գիշերը` +1+4, ցերեկը՝ +8+12: