Ցանկալի է, որ Հայաստանում չմշակված կաշվի արտահանումն արգելող տուրք սահմանվի: NEWS.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Arleder ընկերության տնօրեն Վահագն Կարագուլյանը:

Ընկերությանը պատկանող գործարանը Հայաստանում հնագույններից մեկն է: Այն գործել է դեռեւս մինչեւ հեղափոխությունը: Խորհրդային տարիներին եղել է մայրաքաղաքի արդյունաբերական խոշորագույն ձեռնարկություններից մեկը: Միության փլուզումից հետո գործարանը կանգնեց: Սակայն 2015 թվականին սկսեցին արտադրությունը վերականգնել, եւ այժմ այն կիսաֆաբրիկատ է արտադրում՝ քրոմով աղաղած «վետ բլյու» տեսակի կաշի: Իսկ տարեվերջին ծրագրվում է ամբողջովին պատրաստի կաշիներ թողարկել:

Հայաստանը տարածաշրջանում գրեթե միակ երկիրն է, որը կարգավորում է կաշվի արտահանումը, հավելեց նա:

Իրանն այն արգելում է արտահանել՝ պահանջեկլով տանը մշակել: Վրաստանում նույնպես արգելված է, համենայնդեպս՝ օրենքով: Իսկ 2014 թվականի հոկտեմբերից կաշվի արտահանումն արգելել է նաեւ Ռուսաստանը: Ըստ որում՝ ոչ միայն կաշվի հումքի, այլ նաեւ կիսաֆաբրիկատի:

Այս հարցը դեռեւս լուծված չէ, սակայն լուծված է մեկ այլ հարց՝ հանրապետությունում կենդանիների մորթը կկատարվի սպանդանոցներում: Այնտեղ կաշին հանելիս ավելի քիչ է փչանում:

Դրանք հանրապետությունում մի քանիսն են, բայց առայժմ այնտեղ մորթում են միայն ոչխարներին Իրան արտահանելու համար: 2018-ի հուլիսի 1-ից Հայաստանում ամբողջ անասնաքանակը հնարավոր կլինի մորթել միայն սպանդանոցներում:

Խնդիր կա նաեւ անասունին պահելու հետ կապված՝ գյուղացիները միջոցներ չունեն նրանց տիզի դեմ պատվաստելու համար:

«Նման պատվաստանյութն ընդամենը 500 դրամ արժե, բայց ոչ մեկը չի գնում: Իսկ այս վնասատուները կաշին թափանցիկ ծակոտում են: Հիմա մենք Տնտեսական զարգացման նախարարության հետ քննարկում ենք, թե այդպիսի որքան դեղ է հարկավոր եւ կարող ենք արդյոք այն գնել ու բաժանել»,- հայտարարեց նա:

Կաշվի գործարանի վերականգնման ներդրողներն են Սփյուռքի հայազգի գործարարներ Վարդան Սիրմաքեշը (Շվեյցարիա) եւ Հայկազ ընտանիքը (Նիդեռլանդներ):