Լեհաստանի նախագահ Լեհ Կաչինսկու ինքնաթիռը, որը կործանվել է 2010-ին՝ «Սմոլենսկ-Հյուսիսային» օդանավակայանի մերձակայքում, սկսել է ընկնել մինչ երկրային օբյեկտների հետ բախվելը։ Այս մասին երկուշաբթի օրը ապրիլի 10-ին հայտարարել է ավիաաղետի հետազտության հանձնաժողովի նախագահ Վացլավ Բերչինկսկին՝ լեհական TVP հեռուստաալիքի հետ հարցազրույցի ընթացքում։
Բերչինկսին նշել է, որ ինքնաթիռը սկսել է ընկնել օդում եւ կորցնել իր մասերը, որոնք սկսել են թափվել։ Նրա խոսքով՝ կեչին, որին ըստ ռուսական տարբերակի, բախվել է ինքնաթիռը՝ խիտ մառախուղի միջով վայրէջք է կատարելիս, աղետի հետ ոչ մի կապ չունի։ Ինքնաթիռի որոշ բեկորներ այդ ծառից զգալի հեռավորության վրա են գտնվում։
Բերչինսկին նշել է, որ հանձնաժողովը նոր եզրակացությունների է հանգել ինքնաթիռի անձնակազմի զրույցները մանրամասնորեն ուսումնասիրելուց հետո։




























