Ապրիլի 7-ին ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ-ում քրեակատարողական հիմնարկների հոգեւոր պատասխանատու Ռուբեն վարդապետ Զարգարյանը հիմնարկի տարածքում տեղադրված խաչքարի մոտ, օրվա խորհրդին համահունչ, կանանց օրհնության կարգ է կատարել, ապա Մայր Աթոռի սարկավագների խումբը հանդես է եկել հայ հոգեւոր եւ ժողովրդական երգարվեստի ինքնատիպ կատարումներով:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ այնուհետեւ հիմնարկում իրենց պատիժը կրող կանայք հանդես եկան Մայրության եւ գեղեցկության տոնին նվիրված տոնական միջոցառմամբ: Օրն անցավ բավականին ջերմ մթնոլորտում:
Նույն օրը ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալները եւ հիմնարկի աշխատակիցները ծառատունկ եւ կանաչապատման աշխատանքներ կատարեցին` տնկելով շուրջ 350 թուփ եւ 50 պտղատու ծառ:




























