ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սիրիային հրթիռային հարվածը «միջազգային իրավունքի ակնհայտ խախտում էր»։ Այս հարցում վստահ է Tageszeitung-ի թղթակից Քրիսթիան Ռաթը։

Հարվածն արդարացնելու համար Թրամփը հայտարարել է, որ գործել է՝ «ելնելով ԱՄՆ-ի ազգային անվտանգության կենսական կարեւորության շահերից», որտեղ ներառված է մասնավորապես «տարածքի հատումն ու քիմիական զենքի կիրառումը»։ «Սակայն Միացյալ Նահանգները պաշտպանվելու իրավունք ունեն միայն այն ժամանակ, երբ նրանց վրա հարձակում է գործվում։ Բացի այդ, ոչ մի այլ պետությունը, որը հարձակման է ենթարկվում, չի դիմել ԱՄՆ-ի օգնությանը։ Քանի որ Սիրիայի գազային հարձակումը հիմնականում ուղղված է եղել սեփական բնակչության դեմ, ամերիկացիները միջամտելու իրավունք ունեին միայն ՄԱԿ-ի մանդատի առկայության դեպքում։ Իսկ նման բան չկար»,-գրում է լրագրողը։

Այո, 2005-ին ՄԱԿ-ում ընդունված կոնցեպցիան, որը կոչվում է «Պաշտպանելու պարտավորվածություն», ենթադրում է միջազգային ռազմական գործողություններ մարդու իրավունքների պաշտպանության համար բացառիկ դեպքերում, բայց դրա համար եւս ՄԱԿ-ի ԱԽ մանդատ է անհրաժեշ։ «Քանի որ դրանցից ոչ մեկը Թրամփը չուներ, նրա հարվածը հակասում է միջազգային իրավունքին»,-եզրակացնում է Ռաթը։