Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները Արշակունյաց պողոտայի թիվ 22 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, Շենգավիթի բաժին բերման են ենթարկել 30-ամյա Կամո Խ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա խոստովանել է, որ թիվ 41 երթուղու միկրոավտոբուսի ուղեւորուհու պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է կանխիկ գումար եւ քարտեր:
Տուժողից ընդունվել է հաղորդում:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:




























