ԱՄՆ նախագահի պաշտոնի համար պայքարում հանրապետական Դոնալդ Թրամփի նախկին մրցակից Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Հիլարի Քլինթոնը պատմել է ԱՄՆ նախագահի վաչակազմին նվիրված իր սիրելի մեմի մասին: Այս մասին նա հայտնել է The New York Times-ի հետ հարցազրույցում:

Քլինթոնի խոսքով՝ այս լուսանկարում պատկերված են մի սեղանի շուրջ նստած մի քանի շներ՝ հետեւյալ գրառմամբ. «Միեւնույն ժամանակ կատվային առողջապահության ժողովի նիստում»:

The Independent-ում հապարակված հոդվածում նշված է, որ այս դասական նկարը պատկերում է տղամարդկանց, որոնք լուրջ դեմքերով քննարկում են մայրության պահպանման, ընտանիքի պլանավորման եւ հակաբեղմնավորման խնդիրները: Քլինթոնի կարծիքով՝ մեմը հրաշալիորեն համապատասխանում է Թրամփի վարչակազմի գործունեությունը նկարագրելուն: