Ապրիլի 6-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել գողություն կատարելու կասկածանքով 46-ամյա Արայիկ Ղ.-ին բերման ենթարկելու մասին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության ծառայողների եւ Էրեբունու ոստիկանության վետերանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արայիկ Խ.-ն մարտին Արցախի պողոտայի 28 հասցեում գտնվող սուպերմարկետից գողացել է 13.500 դրամ արժողության «Ախթամար» տեսակի կոնյակ:
Ոստիկանները պարզել են նաեւ, որ Արայիկ Ղ.-ն մարտին Նոր Արեշի 50-րդ փողոցի 96 հասցեում գտնվող մեկ այլ սուպերմարկետից գողացել է 13.500 դրամ արժողության «Ախթամար» կոնյակ:
Երկու դեպքում էլ սեփականատերերը գողության մասին ոստիկանություն չէին հայտնել:
Ձեռնարկվում են միջոցառումներ կոնյակները հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:




























