Գեղարքունիքի մարզում, այսօր՝ ապրիլի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08:30-ի սահմաններում Երեւան-Սեւան-Իջեւան ավտոճանապարհի 78-րդ կմ հատվածում՝ Դիլիջանի թունելի հարեւանությամբ, բախվել են Daewoo մակնիշի 15 ԼՍ 211 համարանիշի (վարորդ 33-ամյա Գարիկ Ե.) եւ Volkswagen Crafter մակնիշի 045 ՏԼ 01 համարանիշի (վարորդ 43-ամյա Արսեն Ճ.) ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով Daewoo-ի վարորդ Գարիկ Ե.-ն, նրա ուղեւորներ 57-ամյա Հենրիկ Ե.-ն ու 55-ամյա Ջեմմա Ե.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սեւանի բժշկական կենտրոն:
Աղբյուրի տեղեկություններով, Daewoo-ի վարորդը աշխատում է ոստիկանության Նոյեմբերյանի ՊՊԾ դասակի 2-րդ ջոկում, իսկ նրա հետ հիվանդանոց տեղափոխված վիրավորները՝ նրա մայրն ու հայրն են:
Volkswagen-ի վարորդ Արսեն Ճ.-ն էլ աշխատում է ՀՀ Կենտրոնական բանկում, ավտոմեքենան էլ հաշվառված է Կենտրոնական բանկի հաշվեկշռում:




























