Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 10-ին, ժամը 12:53-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ագարակաձոր գյուղի 14-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում ակտիվացել է սողանք:

Դեպքի վայր են մեկնել Մարզային ճգնաճամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը եւ մարզպետարանի քաղաքաշինության վարչության առաջատար մասնագետը:

Պարզվել է, որ սահքի հետեւանքով տան պատից 1.5 մ հեռավորության վրա առաջացել են 10 մ երկարությամբ եւ 3 սմ լայնությամբ ճաքեր, իսկ տան պատի վրա՝ 1.5-2 մմ լայնությամբ եւ մոտ 4 մ երկարությամբ: Հարեւանին առաջարկվել է հողամասում դադարեցնել գյուղատնտեսական եւ ոռոգման աշխատանքները:

Ստացված տեղեկատվությունը փոխանցվել է մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետին եւ Ագարակաձորի գյուղապետին: