Մեծ Բրիտանիան Ռուսաստանից եւ Սիրիայից բարձրաստիճան զինվորականների դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորության հարցը կքննարկի G7-ի անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը:

BBC-ի փոխանցմամբ՝ ԱԳ նախարարների հանդիպումն անցկացվելու է ապրիլի 10-ին, Իտալիայում:

Ավելի վաղ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու առաջարկով հանդես գալու՝ Մեծ Բրիտանիայի մտադրության մասին հայտնել էր բրիտանական Times-ը: Ջոնսոնը մտադիր է նման առաջարկ անել՝ որպես պատասխան Իդլիբում ենթադրյալ քիմիական հարձակման: Դամասկոսը կտրականապես հերքում է միջադեպին իր մասնակցությունը: