Հրանտ Դինքի սպանության գործով հերթական դատավարության ժամանակ մեղադրյալներից, Տրապիզոնի հետախուզության վարչության նախկին պետ Ֆարուք Սարը խնդրագիր է ներկայացրել դատարանին։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 14–րդ դատարանում ընթացող Դինքի սպանության գործով դատավարությանը Տրապիզոնի հետախուզության վարչության նախկին պետ Ֆարուք Սարը նշել է, թե Դինքի սպանության ժամանակ հետախուզության մեջ ազդեցիկ են եղել գյուլենականները եւ ինքը ստիպված է շփվել նրանց հետ։ Ֆարուք Սարը դատարանին խնդրագրով է դիմել՝ խնդրելով օգտվել ակտիվ զղջման իրավունքից։




























