Ավստրալական ABC հեռուստաալիքի հաղորդավարուհի Նատաշա Էքսելբին ուղիղ եթեր դուրս գալիս խցիկներից շեղվել է, իսկ հետո կռահելով վրիպումը՝ սարսափով բացել է բերանը եւ մի քանի վայրկյան, փաստորեն, անշարժ նայել է կադրին: Անհեթեթ իրադրությամբ հոլովակը մեծ արագությամբ տարածվել է համացանցում եւ լրագրողներին դրդել հիշել հեռուստատեսությունում իրենց անհաջողությունների մասին, հայտնում է The Guardian-ը:
Միջադեպից հետո հաղորդավարուհին հեռուստաալիքի ուղիղ եթերում այլեւս չի երեւացել, ինչը հուզել է հեռուստադիտողներին: Մի քանի պարբերականներ հայտնել են նրան հեռացնելու մասին, արդյունքում ի պաշտապանություն նրա ստորագրահավաք է կազմակերպվել: Մեկ օրում հավաքվել է 5 հազար ստորագրություն:
ABC-ի ղեկավարությունը հերքել է հեռուստահաղորդավարուհուն հեռացնելու լուրերը՝ հավելելով, որ ուղիղ եթերում մարդիկ են աշխատում, այլ ոչ թե ռոբոտներ, եւ նման կազուսների առաջացումն անխուսափելի է: The Guardian-ի աղբյուրը նշել է, որ աղջիկն առայժմ կադրում չի հայտնվի, բայց նրան կառաջարկեն որակավորման բարձրացման դասընթաց անցնել:
Sorry @NatashaExelby, but @LeeLinChinSBS had the greatest blooper of all time https://t.co/SqXtA3S9Sd #PutYourBloopersOut
— Amelia Gilbert (@ameliagilbert) 11 апреля 2017 г.
Nothing wrong with a bit of day dreaming at work @NatashaExelby . I fell asleep while on air. #putyourbloopersout pic.twitter.com/10CE3Cqkph
— Grant Denyer (@grantdenyer) 10 апреля 2017 г.



























