Իտալուհի Էմմա Մորանոն, որը համարվում էր Երկրի ամենածեր մարդը, մահացել է 117 տարեկանում, հայտնում է La Repubblica իտալական պարբերականը։

Էմմա Մորանոն, որը ծնվել էր 1899-ին, 19-ր դարում ծնված երկարակյացներից վերջինն էր համարվում։

Մորանոն Երկրի ամենածեր կինն էր համարվում 2016-ի մայիսից,  այն բանից հետո, երբ Նյու Յորքում մահացել է ամերիկուհի Սուզաննա Մուշա Ջոնսը։