Հոտերի լեզուն համարվում է աշխարհում ամենատարածվածը: Հենց դրա վրա է ուշադրություն դարձնում Երկրի միկրոօրգանիզմների մեծ մասը: Այսպիսի եզրահանգաման են եկել Նիդեռլանդների Էկոլոգիայի ինստիտուտի մասնագետները, հաղորդում է Oane պարբարականը:

Կենսաբանների տվյալներով՝ փոշոտման շրջանում բույսերը ուժեղ հոտ են արձակում: Սա պայմանավաորված է նրանով, որ այդ կերպ բույսերը շփվում են միջատների հետ եւ հուշում են, որ պետք է կատարվի փոշոտում:

Գիտնականները նշում են, որ հոտերի արձակումը  կախված է յուրաքանչյուր կենդանի հյուսվածքում գտնվող գեների աշխատանքից: Բացի այդ, օրգանիզմում գտնվում է ռեցեպտորների մի ամբողջ հավաքածու, որոնք էլ հենց հոտ են արձակում օրգանների աշխատանքի խափանումների դեպքում: Սրա վրա է հիմնվում բժշկական այն տեսությունը, որ հիվանդությունները կարող են ախտորոշվել՝ ըստ քրտինքի հոտի: