Մեքսիկական Թեոտիուականա քաղաքի բնակիչները նոր կյանք են տվել գնդակով խաղին, որն ավելի քան երեք հազար տարեկան է, գրում է BBC-ն:

Ուլամալիցտլի կոչվող խաղն ունի հնագույն մշակութային եւ կրոնական նշանակություն. այն տարածված է եղել Կենտրոնական Ամերիկայում, քանի դեռ իսպանական կոնկիստադորներն այն չեն արգելել՝ կանոնների կոպտության պատճառով: Մեքսիկացիներն այն կարծիքին են, որ դա ամենահին գնդակով խաղն է աշխարհում:

Այս տարի կազմակերպվել է երկրորդ առաջնությունը՝ 2006 թվականին խաղի վերականգնումից ի վեր: Մասնակցել է 10 թիմ ամբողջ Մեքսիկայից: Ըստ հին ացտեկների գրառումների՝ այդ խաղը մամնավորում է լույսի ու խավարի միջեւ պայքարը, եւ արդյունքում գնդակը կենսական էներգիա է ազատում ողջ մարդկության համար:

Ացտեկների ժամանակ պարտված կողմին ընդունված էր զոհաբերել աստվածներին, ներկայիս կազմակերպիչները որոշել են բավարարվել միայն սովորական հեռացումով: