Վանաձորում նոյեմբերի 21-ին «Մեր տարին: Մեր ձայնը» կարգախոսով ռոք-փառատոն կանցկացվի: Համերգին կմասնակցեն «Որդան կարմիր» եւ An Gordonach! խմբերը (Շոտլանդիա):
Համերգը նպատակ ունի ընդգծել երիտասարդների`հասարակությանն ինտեգրվելու կարեւորությունը եւ կոչ անել նրանց ստեղծագործել, համարձակ լինել իրենց արարքներում:
Համերգը կիրականացվի ՄԱԿ-ի «Երիկտասարդության միջազգային տարի. երկխոսություն եւ փոխըմբռնում» ծրագրի շրջանակներում:




























