Վրաստանում՝ Գարդաբանի շրջանի Ախալսոպելի գյուղի մերձակայքից անհետ կորել է 530 ոչխարներից բաղկացած հոտն ու երկու հովիվները, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով վրացական Imedi TV-ն:

Կորած հոտն ու հովիվներին փնտրում են արդեն չորրորդ օրը: Որոնումներին մասնակցում են նաեւ ոստիկաններն ու տեղացիները:

Վարկած կա, որ հովիվներին եւ ոչխարներին առեւանգել են: Փաստի առիթով քրեական գործ է հարուցվել: