Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը խորհուրդ է տվել երկարացնել արտակարգ դրության ռեժիմը, հայտնում է «Անադոլուն»։

Ազգային անվտանգության խորհուրդը, որը Անկարայում գումարվել է նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի նախագահությամբ, 50 րոպե տեւած նիստից հետո հրապարակել է հայտարարությունը։ Հայտարարության մեջ նշվում է, որ խորհուրդը խորհուրդ է տվել երկարացնել ԱԴ ռեժիմը «քաղաքացիների իրավունքների ու ազատությունների պաշտպանությանն ուղղված միջոցառումների ապահովման» համար։

ՀԻշեցնենք, որ ԱԴ ռեժիմը սահմանվել է Թուրքիայում ՝ անցած տարվա հուլիսին տեղի ունեցած պետհեղաշրջման փորձից հետո։