Նոր հետազոտությունը պարզել է, որ վախն իրոք կարող է փոխել մարդկանց վարքագիծը։ Ընդ որում կանայք ավելի զգայուն են վախի պատճառով վարքագծային փոփոխությունների նկատմամբ, հայտնում է Planet-today.–ը։

Վախը հաճախ են օգտագործում հակառակ ազդեցություն ապահովելու համար, օրինակ որպեսզի ստիպեն ծխող մարդկանց հրաժարվել ծխելուց։ Թերեւս վախը ամենահաճախն օգտագործում են գովազդատուները իրենց ապրանքները վաճառելու համար։ Գիտակցության մեջ ստեղծվում է վախ, որը կարելի է մեղմել նրանց առաջարկած ապրանքով։ Օրինակ վնասվածքի կամ մահվան վախը հաճախ են գործածում ապահովագրական ընկերությունները։

Պրոֆեսոր Դոլորես Ալբարասինը, հետազոտության ղեկավարը, ասել է «Այդ կոչերը արդյունավետ են տեսակետները, մտադրությունները ու վարքագիծը փոխելու հարցում։ Շատ քիչ հանգամանքներ կան, երբ դրանք արդյունավետ չեն, ու գրեթե չկան որեւէ հանգամանքներ, երբ դրանք անցանկալի հետեւանքներ ունենան»։

Համարվում էր, որ վախը կարող է որեւէ բացասական ազդեցություն թողնել, դրանով իսկ զրոյացնելով ցանկալի արդյունքը։ Բայց ըստ պրոֆեսորի դա սխալ պատկերացում է։

Հետազոտողները նման եզրակացությունների են հանգել ուսումնասիրելով 127 տարբեր հետազոտություններ, որոնց մասնակցել էին ավելի քան 27 000 մարդ։

Հետազոտություններն իրականացվել էին վերջին 50 տարիներին ու հրապարակվել Psychological Bulletin ամսագրում։