Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել լրագրող Վլադիմիր Սոլովյովի բանկային քարտից ավելի քան 500 հազար ռուբլի գողանալու փաստով։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է փաստաբան Շոտա Գորգաձեն։
Գորգաձեի խոսքով օպերատիվ աշխատակիցները տեղեկություններ ունեն հեռուստահաղորդավարի քարտից գումար առեւանգողի անձի մասին։ Այդ տեղեկությունները հիմա ստուգվում են։
Փետրվարի կեսերին Ժիլկովո գյուղի բնակիչ Էդուարդ Կոսիկովսկին Սոլովյովից պահանջել էր, որ նա ներողություն խնդրի ռադիոեթերով հնչեցրած արտահայտության համար, որը վիրավորել էր նրան՝ որպես 24 երեխաների հոր։ Նրան վրդովեցրել էր, որ հաղորդավարը որդեգրող ընտանիքներն անվանել էր երեխաների աճեցման ֆերմաներ։




























