Ապրիլի 22-ին աշխարհի հարյուրավոր քաղաքներում գիտնականները ցույցի են դուրս եկել՝ բողոքելու գիտության վրա քաղաքական ճնշումների դեմ: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Սա պատմության մեջ առաջին «Գիտնականների երթն» է, որն այս տարի համընկել է Երկրի օրվա հետ: Այն նպատակ ունի հասարակության ուշադրությունը կենտրոնացնել շրջակա միջավայրի վիճակի վրա:
Երթի կազմակերպիչների խոսքով՝ այն ուղղված է նաեւ միջազգային գիտական հանրության պաշտպանությանը:
Գլխավոր ակցիան նախանշված է շաբաթ Վաշինգտոնում: Այն ուղղված է լինելու նախագահ Դոնալդ Թրամփի դեմ: Գիտնականները պատրաստվում են կրկնել կանանց երթի հաջողությունը, որը գրավել ամբողջ աշխարհի լրատվամիջոցների ուշադրությունը:
Երթի կազմակերպիչները կարծում են, որ գիտաշխատողները պետք է ավելի ակտիվ շփվեն հանրության հետ եւ նույնիսկ քաղաքական գործիչ դառնան, որպեսզի հասարակությանը ստիպեն լսել գիտնականների ձայնը:




























