43-ամյա տղամարդը ձերբակալվել է Վրաստանի Լանչխուտի շրջանում՝ թմրադեղերի խոշոր խմբաքանակ ձեռք բերելու ու պահելու մեղադրանքով, հայտնել է ՆԳՆ մամուլի ծառայությունը, փոխանցում է «Նովոստի Վրաստանը»։

Մեղադրյալի անձնական զննման ժամանակ ոստիկանները հայտնաբերել ու առգրավել են «սուբոկսին» թմրանյութի 168 հաբ։

Քննության տվյալներով, ստուգման ընթացքում պարզվել է, որ ձերբակալվածը թմրանյութերի ազդեցության տակ է գտնվել։ Մեղադրյալն ընդունել է իր մեղավորությունը։

Քրեական գործը հարուցվել է Վրաստանի ՔՕ 260 հոդվածի 6-րդ մասով, որը նախատեսում է ութից 20 տարի ազատազրկում։