ԱՄՆ Նյու Ջերսի նահանգում կտրել են երկրի ամենածեր ծառը, հայտնում է The Independent–ը։

Սպիտակ կաղնին, որից ոչ հեռու 1740-ին ճաշում էր երկրի առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնը, 600 տարի կանգուն էր մնացել , բայց հետո սկսել էր փտել ու չորացել էր։ Ծառը կտրելուն ներկա էին տասնյակ մարդիկ։

Ի ուրախություն տեղի բնակիչների, ծեր կաղնուց ոչ հեռու դրա կաղինից նոր ծառ է սկսել աճել։