Թուրքիայում մայիսի 1–ին ձերբակալվել է քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության պատգամավոր Իբրահիմ Այհանը։

Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ Ուրֆայից ընտրված HDP–ի պատգամավոր Իբրահիմ Այհանի դեմ հարուցվել էր 2 դատական գործեր։

Դատարանի որոշմամբ էլ ոստիկանությունը ձերբակալել է Իբրահիմ Այհանին։