Գերմանիայում վրաեթի է ենթարկվել ու զոհվել բրիտանացի զբոսաշրջիկը, ով երկու ընկերների հետ միասին որոշել է սելֆի անել մայրուղու մեջտեղում, հաղորդում է Vesti-ն։

Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 30-ին, Գերմանիայի Գուդով քաղաքում։ Շոտլանդիայից երեք երիտասարդ զբոսաշրջիկներ ինչ-որ կերպ հայտնվել են մայրուղու բաժանարար գծի վրա։

Նրանցից 22-ամյա երիտասարդին վրաերթի է ենթարկել մեքենան, որը վարել է տեղի 73-ամյա բնակիչը։ Երիտասարդը տեղում զոհվել է, հաղորդում է Daily Mail-ը։ Երկու մյուս զբոսաշրջիկները չեն տուժել։

Նախնական տվյալներով՝ երեք շոտլանդացիները հարբած են եղել, իսկ բաժանարար գծին կանգնել են՝ ցանկանալով սելֆի անել։